շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վարչապետն այցելեց Ալեքսանդրովյան այգու Անհայտ զինվորի հուշահամալիր

Վարչապետն այցելեց Ալեքսանդրովյան այգու Անհայտ զինվորի հուշահամալիր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մոսկվայի Ալեքսանդրովյան այգու Անհայտ զինվորի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետը ծաղկեպսակ տեղադրեց հուշահամալիրի մոտ ու ծաղիկներ խոնարհեց Անմար կրակի մոտ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է։ Վարչապետն ապրիլի 20-ին հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ:

Ապրիլի 19-ին ՀՀ վարչապետը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: