Վարչապետն աշխատանքային այց կկատարի Թուրքմենստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:
Հայաստանի վարչապետը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ և ընդլայնված կազմերով նիստերին և հանդես կգա ելույթով: