երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Վարչապետն ասաց, որ մեծ մասին ուղարկել է Սյունիք. Ռուբինյանը՝ 2020-ի պատերազմի օրերին Կառավարության շենքում ՊՊԾ ընդամենը երկու աշխատակից տեսնելու մասին

Վարչապետն ասաց, որ մեծ մասին ուղարկել է Սյունիք. Ռուբինյանը՝ 2020-ի պատերազմի օրերին Կառավարության շենքում ՊՊԾ ընդամենը երկու աշխատակից տեսնելու մասին

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ 2020 թվականի պատերազմի օրերին Կառավարության շենքում տիրած իրավիճակի մասին:
 
«2020 թվականի նոյեմբերի սկիզբն էր, օրը հստակ չեմ հիշում: Պատերազմ էր, բայց 5-րդ շարասյունն արդեն ներքաղաքական պայքարը սկսել էր:
 
Մտա կառավարության շենք, բարձրացա վարչապետի աշխատասենյակ: Երբ որ ներս մտա, ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ շենք մտնելիս որևէ ոստիկան չեմ տեսել, իսկ շենքի ներսում տեսել եմ ՊՊԾ երկու աշխատակից ընդամենը` մեկը շենքի մուտքի դռան մոտ, մյուսը` վարչապետի աշխատասենյակի մոտ:
 
Վարչապետին հարցրեցի, թե ուր են բոլորը: Ասաց, որ ՊՊԾ-ի մեծ մասին ուղարկել է Սյունիք:
 
Օրեր անց պատերազմին չմասնակցած հայրենասերները պիտի գրոհեին կառավարության շենքը»,- նշել է նա:

  • Կիսվել: