հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկի շուրջ ձևավորվել է լայն հասարակաքաղաքական միախմբվածություն․ ՀՀԿ ԳՄ-ն նիստ է անցկացրել

Վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկի շուրջ ձևավորվել է լայն հասարակաքաղաքական միախմբվածություն․ ՀՀԿ ԳՄ-ն նիստ է անցկացրել

Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ Գործադիր մարմնի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվեցին և ամփոփվեցին կուսակցության խմբակցության կողմից նախաձեռնված վերջին խորհրդարանական լսումների արդյունքները։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀԿ Գործադիր մարմինը։

«Արձանագրվեց, որ վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկի շուրջ ձևավորվել է լայն հասարակաքաղաքական միախմբվածություն, ինչում իրենց կարևոր դերակատարությունն ունեն նաև արտախորհրդարանական ուժերը և գործիչները։

Ողջունվեց խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության որոշումն, այնուհանդերձ, միանալ տվյալ գործընթացին և ընդգծվեց համագործակցային ձևաչափով ընդդիմադիր գործընկերների հետ պրոցեսի ամենաարդյունավետ կազմակերպման համար ջանքերի մեկտեղման և կանոնավոր կոնսուլտացիաների անհրաժեշտությունը։

Կուսակցության ստորաբաժանումներին և տարածքային կառույցներին հանձնարարվեց ակտիվացնել տվյալ ուղղությամբ քարոզչական աշխատանքները տեղերում՝ մեր հայրենակիցների հետ»։

  • Կիսվել: