Վարչապետի թեկնածուի անունը կնշենք մեր քաղաքական ուժի ստեղծման հայտարարության օրը. Նարեկ Կարապետյան
«Մեր ձևով» շարժումից Հայաստանի վարչապետի թեկնածուի անունը կհայտարարվի 2026 թվականի սկզբին։ Այս մասին այսօր Շարժման եզրափակիչ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Առաջնորդը կլինի ընդունելի և հասկանալի հասարակության համար։ Մենք թեկնածուի անունը կհայտարարենք քաղաքական ուժի ստեղծման օրը։ Ուժի և թեկնածուի անունը կհայտարարվի տարեսկզբին՝ հիմնադիր համագումարում»,- ասել է Կարապետյանը։
Հարցին՝ արդյոք նոր վարչապետը կկրի՞ Կարապետյան ազգանունը, Նարեկ Կարապետյանը խնդրել է փոքր-ինչ սպասել. «Կարծում եմ՝ պատասխանը ձեզ դուր կգա»։


