ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վարչապետի աշխատակազմը մեքենա նվիրեց Լուսաշողի միջնակարգ դպրոցին. Այն կտեղափոխի հարեւան գյուղերի աշակերտներին

Վարչապետի աշխատակազմը մեքենա նվիրեց Լուսաշողի միջնակարգ դպրոցին. Այն կտեղափոխի հարեւան գյուղերի աշակերտներին

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 17-ի նիստում որոշեց ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող 2003 թվականի արտադրության «ԳԱԶ 322132» մակնիշի ավտոմեքենան հետ վերցնել և սեփականության իրավունքով հանձնել ՀՀ Արարատի մարզի Լուսաշողի միջնակարգ դպրոցին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ Արարատի մարզպետի կողմից բարձրաձայնված խնդիրը՝ համաձայն որի մարզի լեռնային գոտում գտնվող Վարդաշատ և Ուրցալանջ համայնքներում հանրակրթական դպրոցներ չեն գործում և նշված համայնքների դպրոցահասակ երեխաները հաճախում են 3-ից 7 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Զանգակատան և Լուսաշողի միջնակարգ դպրոցներ՝ միաժամանակ։

  • Կիսվել: