Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգնա Ազգային ժողով և կներկայացնի իրավիճակը
ԱԺ-ն իր այսօրվա աշխատանքները սկսեց այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանին զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ ադրբեջանական զորքերը մի քանի ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ուղղությամբ, ունենք զոհեր և վիրավորներ։
«Ստեղծված իրավիճակում թե՛ ժողովուրդը, թե՛ քաղաքական ուժերը պետք է լինեն մաքսիմալ միասնական։ Այս իրավիճակում չենք կարող քաղաքական տարաձայնություններին տեղ տալ»,–ասաց նա։
Սիմոնյանը հորդորեց հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։
Նա հայտնեց նաև, որ ժամը 11-ին ԱԺ կգա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսօր նաև ԱԺ-ում նախագիծ է ներկայացվելու և քննարկվելու ադրբեջանական հարձակման վերաբերյալ։



