հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ. Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ. Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

ՀՀ վարչապետը հայտնել է, որ Ադրբեջանը կեսգիշերից սադրիչ և ագրեսիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ սահմանի տարբեր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

Նախագահ Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը և շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհնաժեշտությունը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: