հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին սահմանադրական հանրաքվեի դրական ելքի կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասված է. "Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ փոփոխությունների հաստատման վերաբերյալ համառուսական քվեարկությունը հաջող անցկացնելու կապակցությամբ:

Այս իրադարձությունը, իհարկե, սկզբունքային նշանակություն ուներ Ռուսաստանի պետականության հետագա ամրապնդման համար: Վստահ եմ, որ երկրի հիմնական օրենքի մեջ կատարվող փոփոխությունները, որոնք արժանացել են Ռուսաստանի հասարակության ճնշող մեծամասնության հավանությանը, ստեղծում են երկրի հետագա առաջընթացի և նրա սոցիալ-տնտեսական զարգացման համար նպաստող պայմաններ:

Մաղթում եմ Ձեզ և Ռուսաստանի Դաշնության եղբայրական ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում":

Նշենք, որ սահմանադրական բարեփոխումների փաթեթով հանվում է նախագահի պաշտոնին երրորդ անգամ առաջադրվելու արգելքը:   

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: