հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Վարչական ռեսուրսի խնդիր չկա, երբ մարդիկ մոտենում են վարչապետին, և նա ուղղորդում է այլ մարմին. ԿԸՀ նախագահ

Վարչական ռեսուրսի խնդիր չկա, երբ մարդիկ մոտենում են վարչապետին, և նա ուղղորդում է այլ մարմին. ԿԸՀ նախագահ

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը խնդիր չի տեսնում այն փաստի մեջ, որ քարոզարշավի ժամանակ քաղաքացիները մոտենում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին ինչ–որ բան են խնդրում, և վարչապետը ուղղորդում է այլ պաշտոնյաների մոտ, լսեն և խնդրին լուծում տան։

ԱԺ–ում այսօր՝ ապրիլի 17–ին, լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրեն էլ են հաճախ մոտենում որպես պաշտոնյայի այս կամ այն խդնրով և ինքն էլ ուղղորդում է, որ համապատասխան կառույցներին դիմի և իր խնդրի լուծումը փնտրի։

«Երբ  պաշտոնյային քաղաքացին մոտենում է, և պաշտոնյան ընդամենը ասում է՝ գնացեք այն օղակը, որը ձեր խնդրի լուծողն է, այստեղ վարչական ռեսուրս կամ խախտում տեսնելը անտեղի է։ Այլ բան է, որ ասի՝ ինձ կքվեարկեք, մենք էլ ձեր բակը կբարեկարգենք։

Իրականում մեր ամբողջ օրենսդրության մեջ ամենամեծ նյութական խոստման հնարավորությունը կառավարության 5 տարվա քաղաքական ծրագիրն է, երբ  քաղաքական ուժերը ԱԺ ընտրությունների ժամանակ կարող են խոստումներ տալ։ ՍԴա միակ տեղն է, որտեղ  քաղաքական գործիչները, վարչապետի թեկնածուները, պատգամավորի թեկնածուները կարող են իրենց ծրագրի մեջ նյութական խոստումներ տալ։

Այն, ինչը  ծրագրից դուրս է, դա արդեն ընդհուպ կարող է քրեական օրենսգրքի ենթակա լինել»,–ասաց նա։

  • Կիսվել: