Վախենում են, եթե Սամվել Կարապետյանը շփվի ժողովրդի հետ, ՔՊ-ն շատ բան կկորցնի. Կարապետյան
Վախենում են, եթե Սամվել Կարապետյանը շփվի ժողովրդի հետ, ՔՊ-ն շատ բան կկորցնի։ Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Եթե մեր օպոնենտները վտանգ չեն տեսնում մեր ուժի մեջ, վտանգ չեն տեսնում Սամվել Կարապետյանի մեջ, եթե այդպես է՝ ինչո՞ւ բաց չեն թողնում Սամվել Կարապետյանին, հետևողական բոլոր մեթոդները կիրառում են, որպեսզի ինչքան հնարավոր է շատ Սամվել Կարապետյանին թողնեն կալանքի տակ։ Իրենք վախենում են, որ մեր հասարակության և Սամվել Կարապետյանի շփման արդյունքում՝ շատ բաներ կարող է պարզվել, ու իրենք կարող են կորցնել հասարակության որոշ շերտերին, որոնց պահում են ֆեյք լուրերի հաշվին»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում.



