Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդին Ազգային տոնի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
«Հայաստանը մեծապես կարևորում է Մոնակոյի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության ընդլայնումը»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: