ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի նախագահին եթովպական Նոր տարվա կապակցությամբ

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի նախագահին եթովպական Նոր տարվա կապակցությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Սահլե-Վորկ Զեվդեին եթովպական Նոր տարվա կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը կարևորում է բարեկամ Եթովպիայի հետ համագործակցության զարգացումը և ընդլայնումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների միջև առկա հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»։

  • Կիսվել: