հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վահագն Խաչատուրյանը ՀՖՖ նախագահի և փոխնախագահի հետ քննարկել է Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը

Վահագն Խաչատուրյանը ՀՖՖ նախագահի և փոխնախագահի հետ քննարկել է Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը:

Արմեն Մելիքբեկյանը նախագահ Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել Հայաստանը ֆուտբոլի միջոցով ավելի ճանաչելի դարձնելու ռազմավարությունը, որը մշակվել է ֆեդերացիայի կողմից:

Քննարկվել են Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների բարելավմանը, մանկապատանեկան և ակումբային ֆուտբոլի զարգացմանը, երիտասարդական ու ազգային հավաքականների առաջընթացի ապահովմանը միտված ծրագրերը, ինչպես նաև ՀՖՖ 30-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:

  • Կիսվել: