շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Վահագն Խաչատուրյանն ու Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել են հայ- ֆրանսիական հարաբերությունների օրակարգին

Վահագն Խաչատուրյանն ու Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել են հայ- ֆրանսիական հարաբերությունների օրակարգին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 22-ին հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ համատեղ աշխատելու, երկկողմ հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա օրակարգին: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ:


  • Կիսվել: