երեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2024
Վահագն Խաչատուրյանը Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է ՄԹ դեսպանի կեցավայր

Վահագն Խաչատուրյանը Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է ՄԹ դեսպանի կեցավայր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր:

Ողջունելով դեսպան Ջոն Գալագերին և դեսպանատան անձնակազմին՝ նախագահը շնորհավորել է նրանց և շնորհակալություն հայտնել՝ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության զարգացման գործում իրենց ներդրած ջանքերի համար:

«Վստահ եմ, որ դեսպանի գլխավորությամբ իրականացվող Ձեր աշխատանքի շնորհիվ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունների զարգացման միտումը կշարունակվի և, իհարկե, արդյունքում՝ մենք միասին կկարողանանք մեր ժողովուրդների կյանքն ավելի բարեկեցիկ դարձնել»,- ասել է Վահագն Խաչատուրյանը:

Նախագահն ի դեմս դեսպանի՝ Մեծ Բրիտանիայի բարեկամ ժողովրդին հղել է իր լավագույն բարեմաղթանքները, ցանկանալով նրանց հաջողություններ և հետագա բարգավաճում:

  • Կիսվել: