երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Վաղը երեկոյան տեղ ենք գնալու, տեսնենք՝ ու՞ր է անորսալի Ջոն. Բագրատ Սրբազան

Վաղը երեկոյան տեղ ենք գնալու, տեսնենք՝ ու՞ր է անորսալի Ջոն. Բագրատ Սրբազան

Առաջիկա օրերին ծրագրում ենք բարձրանալ Եռաբլուր, իսկ վաղը ես մեծ հարցազրույցներ ունեմ միջազգային մամուլի հետ, բայց երեկոյան տեղ ենք գնալու, թե ուր, կասեմ վաղը, որովհետև եթե հիմա ասեմ, վախները կբնռվի։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում, ամփոփելով օրը, ասաց ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը: 

՛՛Երեկոյան 19․00-ին կհավաքնենք այստեղ՝ Սուրբ Աննա Եկեղեցու բակում, ու կգնանք։ Գնալու ենք, տեսնենք ո՞ւր է անորսալի Ջոն։

Նաև վերստին ուզում եմ հիշեցնել, որ շաբաթ օրը, ժամը 14․30 կհավաքվենք Կարմիր խաչի մոտ ու կգնանք Վանաձոր, իսկ կիրակի օրը 18․30 Հանրապետության հրապարակում կլինի առանցքային հանրահավաքը, որին հաջորդող բոլոր քայլերը միտված են լինելու մեր հաղթանակն ամրագրելուն՛՛,-նշեց նա։

 

  • Կիսվել: