Վաղը ցույց կտանք, թե ինչպես է փոխվելու բոլորիս կյանքը Հայաստանում. Կարապետյան
Վաղը մենք ցույց կտանք, թե ինչպես է փոխվելու բոլորիս կյանքը Հայաստանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ վաղը Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսն է։
Միջոցառման շրջանակում նախատեսվում է ծրագրի ներկայացում, ինչպես նաև պանելային քննարկում և հարցուպատասխան՝ տնտեսագետների և մասնագիտական հանրույթի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Միջոցառմանը կհաջորդի «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի ասուլիսը, որի ընթացքում նա կպատասխանի միայն տնտեսական հարցերին։


