ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վաղը 8.30-ից շրջափակում ենք կառավարությունը, նախարարությունները, ԱԺ-ն, դատախազությունը. Կարին Տոնոյան

Վաղը 8.30-ից շրջափակում ենք կառավարությունը, նախարարությունները, ԱԺ-ն, դատախազությունը. Կարին Տոնոյան

Առաջարկում ենք վաղվանից շրջափակել բոլոր իշխանական կառավարման օբյեկտները եւ թույլ չտալ, որ նրանք շարունակեն իրենց հայրենակործան գործունեությունը: Այս մասինայսօր ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց 6515 շարժման ղեկավար Կարին Տոնոյանը:

«Վաղվանից հայտարարել դասադուլ եւ գործադուլ: Կոչով դիմում եմ բոլոր գործատուներին, վաղը աշխատանքի մի թողեք ոչ ոքի, ձեր աշխատավարձը կպահպանվի: Հիմա միասին գնում ենք փրկելու մեր հայրենիքը: Մեզնից է կախված այն հզոր խմորումը, որը կծնի մեզ համար ամենավստահելի առաջնորդներին:

Մենք շատ լավ գիտենք, որ այս պառակտումների պատճառն այն է, որ տարիներ շարունակ ժողովրդի մեջ կոտրել են վստահությունը որեւէ մեկի նկատմամբ: Մենք պետք է սկսենք այդ խմորումները: Մենք իրավական ուժով գալու ենք եւ վերցնելու ենք բոլոր պետական շենքերը, եւ դուք մնալու եք խաղից դուրս»,-ասաց նա:

Կարին տոնոյանը կոչ արեց ոստիկաններին մի քանի օրով փոխել համազգեստը, կանգնել ժողովրդի կողքին, եւ երբ կգան իրական հայրենասերներ, իրենք ավելի պատվով կկրեն այդ համազգեստը:

«Վաղը 8.30-ին մենք ձեզ սպասում ենք Հանրապետության հրապարակում՝ սկսելու մեր խաղաղ անհնազանդության ակցիաները, շրջափակում ենք կառավարությունը, նախարարությունները, Ազգային ժողովը, դատախազությունը, բոլոր այն կառույցները, որոնք պահում են այս իշխանիկին»,-հայտարարեց Տոնոյանը:

  • Կիսվել: