Վաղարշապատի ընտրություններից առաջ Նիկոլն ուզում էր ասել, որ ում ուզում եք ընտրեք, իմ ուզածով է լինելու. Սաղաթելյան
Վերջին 5 տարվա ընթացքում գերագույն գլխավոր խելագարը ԱԺ ամբիոնից կամ ինչ-որ տեղից հրահանգը տալիս է, իրավապահ մարմնին մնում է գնալ ուէդ գործը սարքել։ Այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Իսկ ՔՊ պատգամավորներին մնում է դա հիմնավորել, այսինքն սա սխման: Այս շենքում նստած դատավորների 90%-ը պետք է միշտ իմանան, որ կատարում են սրանց հրահանգները ու իրենք ամբողջական պատասխանատվություն են կրում ազգադավ քաղաքականության համար, որ իրականացնում է այս իշխանությունը: Հավատալ այսօրվա քննչական մարմնին, դատական համակարգին, դատախազությանը, պետության շահերի օրինականության հետ այլևս կապ չունեն, սրանք ծառայում են մեկ մարդու համար»,– ասաց նա։
Իշխան Սաղաթելյանի խոսքով, ուժային համակարգը զբաղված է ընդդիմադիր գործիչներով, մինչդեռ երկրում հանցավորության թվերը գնալով աճում են, այդ թվում ապօրինի թմրաշրջանառության. «Մի ծանուցագիր պետք է ուղարկեին մարդուն, բայց չէ, պետք է հարձակվեին, ուժ կիրառեին, մարդկանց հանեին գցեին փողոցները, գնային քաղաքապետարանի դռները ջարդեին, այս ամենը մարդկանց վախեցնելու համար է: Ինքը, ամեն անգամ ծանոթանալով սոցիոլոգիական հարցումներին, ընկնում է հիստերիայի մեջ և նրան թվում է՝ այս ձերբակալություններով կարող է իր նպատակին հասնել: Գյումրեցին այսօր տղամարդու պես դուրս եկավ և իր քվեն պաշտպանեց: Վաղարշապատի ընտրություններից առաջ Նիկոլն ուզում էր ասել, որ ում ուզում եք ընտրեք, իմ ուզածով է լինելու: Վաղարշապատեցին պետք է ցույց տա ՔՊ-ին վռնդելու քայլերից մեկը, կարծում եմ` այս քայլերը բերելու է հակազդեցության մարդկանց կողմից: Ընտրողը վրեժ լուծելու համար պետք է գնա և սրանց իշխանազրկի: Աշխարհում մեկ պետություն կա, որ աչքի է ընկնում քաղաքապետերին ձերբակալելով, Թուրքիան է և Հայաստանը: Հաշվի առնելով Փաշինյանի և Էրդողնաի մտերմիկ հարաբերությունները, նա Էրդողանից լավ բան չէր կարող սովորել։


