երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Վաղարշապատի ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ Վարչական դատարանը հայցադիմումներ չի ստացել. ԿԸՀ

Վաղարշապատի ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ Վարչական դատարանը հայցադիմումներ չի ստացել. ԿԸՀ

Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ Վարչական դատարանը հայցադիմումներ չի ստացել: Այս մասին հայտնում են ԿԸՀ–ից։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16–ին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրություններից մասնակցել է 8 ուժ, որոնցից ըստ ԿԸՀ–ի նախնական տվյալների, նվազագույն շեմը հաղթահարել են երեքը՝  ՔՊ–ն, «Հաղթանակ» դաշինքը և «Մայր Հայաստան» կուսակցությունը։

Ըստ նախնական տվյալների՝ ավագանու 33 տեղերը բաշխվում են հետեւևյալ կերպ.

ՔՊ – 19 մանդատ,

«Հաղթանակ» դաշինք – 12 մանդատ,

«Մայր Հայաստան» – 2 մանդատ։

Սա նշանակում է, որ ՔՊ–ն միանձնյա կարող է համայնքապետ նշանակել, առանց որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու։

  • Կիսվել: