երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Վաղարշապատ ՏԻՄ ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ Վարչական դատարանը հայցադիմումներ չի ստացել. ԿԸՀ

Վաղարշապատ ՏԻՄ ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ Վարչական դատարանը հայցադիմումներ չի ստացել. ԿԸՀ

Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ Վարչական դատարանը հայցադիմումներ չի ստացել: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։ 

Հիշեցնենք, որ Վաղարշապատի ընտրությունները կայացել են նոյեմբերի 16-ին։ Անցողիկ շեմը հաղթահարել է 3 քաղաքական ուժ։ 

Այսպիսով, մանդատները բաշխվում են հետևյալ կերպ՝
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝19 մանդատ
«ՀԱՂԹԱՆԱԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ՝ 12 մանդատ
«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԱԶԳԱՅԻՆ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 2 մանդատ

  • Կիսվել: