«Ուժեղ Հայաստան»-ը դեմ կքվեարկի ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Հայկ Կոնջորյանի թեկնածությանը
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեմ կքվեարկի Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Հայկ Կոնջորյանի թեկնածությանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության դիրքորոշման մասին հայտնել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի Հայկ Կոնջորյանի ընտրության քվեարկությանը։
Հայկ Կոնջորյանի թեկնածությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։



