չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ուրուգվայը Հայաստանի լավագույն բարեկամ երկրներից է. Ռուբինյանը՝ դեսպանին

Ուրուգվայը Հայաստանի լավագույն բարեկամ երկրներից է. Ռուբինյանը՝ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Ուրուգվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին:

«Ողջունելով դեսպանին` Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Ուրուգվայը Հայաստանի լավագույն բարեկամ երկրներից է»,- ասված է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ քննարկվել են միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը, մի շարք ոլորտներում փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր։

  • Կիսվել: