հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ուկրաինայում զոհվել է Fox News-ի օպերատորը

Ուկրաինայում զոհվել է Fox News-ի օպերատորը

Պիեռ Զակրժևսկին, ով կրակի տակ է ընկել Կիևի մոտ, դարձել է երկրորդ օտարերկրյա լրագրողը, ով զոհվել է ուկրաինական պատերազմը լուսաբանելիս

Fox News հեռուստաալիքը երեքշաբթի օրը հայտնել է Ուկրաինայում իր թղթակցի մահվան մասին։ Հեռուստաալիքի օպերատոր Պիեռ Զակրժևսկին զոհվել է երկուշաբթի օրը՝ մարտի 15-ին, հրետակոծության հետևանքով, որը հարվածել է իր մեքենային, գրում է Ամերիկայի Ձայնը։

55-ամյա Զակրժևսկին աշխատել է Կիևից դուրս գտնվող պատերազմական գոտում Fox News-ի թղթակից Բենջամին Հոլի հետ, ասել է գործադիր տնօրեն Սյուզան Սքոթը: Նրա խոսքով՝ Հոլը ներկայումս հոսպիտալացված է, սակայն նրա ստացած վնասվածքների մասին դեռևս տեղեկություն չկա։

Պիեռ Զակրժևսկին դարձավ երկրորդ օտարերկրյա լրագրողը, ով զոհվել է ուկրաինական պատերազմը լուսաբանելիս: Մեկ օր առաջ Կիևի շրջանի Իրպին քաղաքում ռուսաստանցի զինվորականների կրակից զոհվել էր ամերիկացի հեռուստալրագրող Բրենտ Ռենոյին, իսկ նրա օպերատորը՝ վիրավորվել:

Նախկինում Զակրժևսկին աշխատել է Իրաքի, Սիրիայի և Աֆղանստանի թեժ կետերում։ Ուկրաինայում նա հավատարմագրվել է փետրվարի վերջից։

Ավելի ուշ Fox News հեռուստաալիքը հայտնեց, որ բացի օպերատոր Պիեռ Զակրժևսկուց, հարձակման զոհ է դարձել նաև Fox News-ի անկախ խորհրդատու և Ուկրաինայի քաղաքացի Օլեքսանդրա Կուվշինովան, ով աշխատել է հեռուստաալիքի հետ ռուսական ներխուժման ի վեր։ Նա գտնվել է ավտոմեքենայում, երբ այն ենթարկվել է հրետակոծության:

  • Կիսվել: