ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուկրաինան Ադրբեջանին մատակարարել է սպիտակ ֆոսֆորով զինամթերք, որն օգտագործվել է 2020-ին Լեռնային Ղարաբաղի շուրջ մարտերի ժամանակ. Մենենդես

Ուկրաինան Ադրբեջանին մատակարարել է սպիտակ ֆոսֆորով զինամթերք, որն օգտագործվել է 2020-ին Լեռնային Ղարաբաղի շուրջ մարտերի ժամանակ. Մենենդես

Ուկրաինան Ադրբեջանին մատակարարել է սպիտակ ֆոսֆորով զինամթերք, որն օգտագործվել է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ մարտերի ժամանակ, ասել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը (Նյու Ջերսի), տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Բոբ Մենենդեսը Ֆիլիպ Ռիկերին և Կարեն Դոնֆրիդին հարցրել է, թե արդյոք նրանք գիտեն Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների՝ կասետային ռումբերի (cluster bombs) և սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին ։ Ռիկերն ասել է, որ ինքը չի լսել այս դեպքերի մասին, ինչին Մենենդեսը պատասխանել է. «Բայց սպիտակ ֆոսֆորի դեպքերը լավ փաստագրված են։ Ցավոք, այն մատակարարել Է Ուկրաինան»։

Նա հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքի կիրառումը «լայնորեն լուսաբանվել է»։

Սպիտակ ֆոսֆորն օգտագործվում է ավիացիոն ռումբերի, ավիացիոն կասետային զինամթերքի, հրետանային արկերի, ականների, ինչպես նաև խառնուրդների համար:

Հրկիզվող զենքերը սովորական զենքեր են, սակայն ՄԱԿ-ի 1980 թվականի Անմարդկային զենքերի մասին կոնվենցիայի 3-րդ Արձանագրությունն արգելում է դրանք օգտագործել քաղաքացիական բնակչության, քաղաքացիական օբյեկտների և քաղաքացիական տարածքներում ռազմական օբյեկտների վրա հարձակումների ժամանակ: Իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում դասակարգել ֆոսֆորային ռումբերը որպես քիմիական զենք։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: