շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ուկրաինան 10 միլիարդ դոլարի հացահատիկ ունի. Զելենսկի

Ուկրաինան 10 միլիարդ դոլարի հացահատիկ ունի. Զելենսկի

Համաձայնագրի (հացահատիկային միջանցքի ստեղծման մասին – խմբ.) շնորհիվ շուրջ 20 միլիոն տոննա անցյալ տարվա հացահատիկի բերք կարտահանվի, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավանդական երեկոյան ուղերձի ժամանակ, փոխանցում է ZN.ua-ն։

«Այս տարի բերքը, իսկ այն արդեն հավաքվում է, եւս կարելի է իրացնել: Դրանք ֆերմերների, ամբողջ գյուղատնտեսության ոլորտի եւ պետական ​​բյուջեի եկամուտներն են։ Դրանք աշխատատեղեր են։ Այժմ մենք արդեն մոտ 10 միլիարդ դոլարի հացահատիկ ունենք»,- ասել է Զելենսկին։

Նա հավելել է, որ պարենային ճգնաժամի սրությունը նվազեցնելու հնարավորություն է հայտնվել:

«Գլոբալ աղետը կանխելու հնարավորություն կա՝ սով, որը կարող է քաղաքական քաոսի հանգեցնել աշխարհի շատ երկրներում, մասնավորապես՝ մեզ օգնող երկրներում։ Եւ սա հերթական ցուցադրությունն է, որ Ուկրաինան ի վիճակի է կանգուն մնալ այս պատերազմում»,- հավելել է Զելենսկին։

 

  • Կիսվել: