կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ուղիղ պատերազմական գործողությունները ԼՂ հակամարտությունը հետ կշպրտեն սկզբնական փուլ և կզրոյացնեն բոլոր ջանքերը. Կոսաչով

Ուղիղ պատերազմական գործողությունները ԼՂ հակամարտությունը հետ կշպրտեն սկզբնական փուլ և կզրոյացնեն բոլոր ջանքերը. Կոսաչով

Մենք համագործակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում տարբեր պայմաններով։ Ոչ միայն ԼՂ հակամարտության, այլ ցանկացած հակամարտության դեպքում իրավիճակը ոչ ստաբիլ է դառնում ուժերի խախտված բալանսի պատճառով, երբ կողմերից մեկի մոտ կա հնարավորություն կամ պատրանք այն մասին, որ ինքը կարող է հաղթել ռազմական համակարտությունում։ Այսօր այս մասին ԱԺ-ում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստից հետո ասաց ՌԴ խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են Ռուսաստանն ու Բելառուսը շարունակում զենք վաճառել Ադրբեջանին:

«Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, Ադրբեջանի հետ մենք նման հարաբերություններ չունենք: ՌԴ և Բելառուսի կողմից ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունից հրաժարվելը, իմ կարծիքով, կբերի երկու շատ անցանկալի և վտանգավոր հետևանքների ԼՂ համակարտության կարգավորման հեռանկարների մասով: Դրանցից մեկն այն է, որ Ադբեջանին այլ զենք մատակարարողներ կարող են ի հայտ գալ, երկրորդ՝ ինչպես արդեն սկզբում նշեցի տեղի կունենա ուժերի բալանսի խախտում, ինչը հանդիսանում է ուղիղ պատերազմական գործողությունների չվերսկսման երաշխավոր», - ընդգծեց նա:

«Ուղիղ պատերազմական գործողությունները ԼՂ հակամարտությունը հետ կշպրտեն սկզբնական փուլ և կզրոյացնեն բոլոր ջանքերը, որոնք ներդրվում են հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ: Մենք դա չենք ցանկանում», - նշեց նա:  

 
 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: