Փախստականների վերադարձը ԼՂ իրատեսական չեմ համարում, այդ թեման խաղաղության գործընթացի համար վտանգավոր է․ Փաշինյան
Ուղիղ ասում եմ՝ փախստականների վերադարձը ԼՂ իրատեսական չեմ համարում. ԵԽԽՎ–ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` կրկին անտեսելով մարդկանց իրենց բնօրրան վերադառնալու միջազգային իրավունքը։
«Փախստականների վերադարձի թեման այս համատեքստում ես համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար»,–ասաց նա։
«Որովհետև կլոնֆլիկտները՝ այդ թվում Ղարաբաղի կոնֆլիկտը, սկսվել է հումանիտար պարզ հարցերի արծարծմամբ և վերաճել է բոլորիս հայտնի երկարատև կոնֆլիկտի: Իմ ընկալումն այն է, որ Հայաստանն ու Արդբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա և պետք է կենտրոնանալ այս բանաձևն իրականացնելու վրա:
Առաջիկա տասնամյակներում Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պարզապես հանգիստ թողնեն իրար և պետք է կենտրոնանան տնտեսական համագործակություն և քայլ առ քայլ երկխոսություն կառուցելու վրա: Իսկ Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է տնավորվեն ՀՀ-ում և որպես ՀՀ քաղաքացի ապրեն, ստեղծագործեն, իրենց բարեկցությունը կառուցեն ՀՀ-ում: Սա է մեր ռազմավարությունը»,- ասաց Փաշինյանը:


