ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգին միացվել են ևս մի քանի նախարարություն ու ոստիկանությունը

«Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգին միացվել են ևս մի քանի նախարարություն ու ոստիկանությունը

«Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգին միացվել են նաև ՀՀ պաշտպանության, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները և ՀՀ ոստիկանությունը։ Այս մասին  տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Նշենք, որ «Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգը գործարկվել է 2021թ. հոկտեմբերի 1-ից: Գործընթացն իրականացվում է փուլերով: Ծրագրին աստիճանաբար միանում են թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 17 պետական գերատեսչություն և կազմակերպություն: Ներկա դրությամբ համակարգում արդեն իսկ ընդգրկված է 8 պետական մարմին:

«Թույլատվական փաստաթղթեր» համակարգի ներդրման արդյունքում կպարզեցվի մաքսային ձևակերպումների և թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացը, նվազագույնի կհասցվեն պետական մարմինների հետ շփումները, կխնայվի ժամանակ և ռեսուրս։ Համակարգի ներդրման գործընթացը շարունակվում է:

  • Կիսվել: