չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Թուրքմենստանի նոր նախագահը ընդունել է կառավարության հրաժարականը

Թուրքմենստանի նոր նախագահը ընդունել է կառավարության հրաժարականը

Թուրքմենստանի նորընտիր նախագահ Սերդար Բերդիմուհամեդովն այսօր ընդունել է կառավարության բոլոր անդամների հրաժարականը, տեղեկացրել է Turkmenportal-ը։

Երդմնակալության արարողությունից հետո պետության ղեկավարը ստորագրել է կառավարության հրաժարականի որոշումը՝ Թուրքմենստանի Սահմանադրության 92-րդ հոդվածին, ինչպես նաեւ «Թուրքմենստանի կառավարության մասին» օրենքի 7-րդ հոդվածին համապատասխան, տեղեկացրել է թուրքմենական հեռուստատեսության «Վաթան» տեղեկատվական ծրագիրը։

Փաստաթղթով նախատեսվում է, որ Թուրքմենստանի կառավարության՝ լիազորությունները վայր դրած անդամները կշարունակեն կատարել իրենց պաշտոնական պարտականությունները մինչեւ կառավարության նոր կազմի ձեւավորումը։

Հիշեցնենք, որ նախօրեին տեղի էր ունեցել Սերդար Բերդիմուհամեդովի երդմնակալության արարողությունը։

  • Կիսվել: