երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Թուրքիայի պաշտպանության նախարարը սպառնացել է Հունաստանին

Թուրքիայի պաշտպանության նախարարը սպառնացել է Հունաստանին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կրկնել է Հունաստանի ինքնիշխանությանն ուղղված անուղղակի սպառնալիքները՝ հայտարարելով, որ Կաստել-լորիզո կղզին գտնվում է թուրքական ափից «լողալու հեռավորությամբ»:

Աքարի խոսքով՝ ռազմական վարժարանների ուսանողները կարող են լողալով հասնել կղզի, որը գտնվում է թուրքական ափից մոտավորապես 2 կմ հեռու:

«Օրերս Հունաստանի նախարարը հայտարարեց, որ «եթե ուզում են, թող գան, եթե լողալ գիտեն», իսկ մենք ասում ենք՝ «եթե Աստված կամենա, դա էլ կարող է լինել»»,- հայտարարել է Աքարը։

  • Կիսվել: