ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացին. Էրդողանը՝ Ալիևին

Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացին. Էրդողանը՝ Ալիևին

Անթալիայում անցկացվող դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել է նաև Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացը։ 

Այս մասին հայտնում է «Անադոլու»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրությունը։

«Նախագահ Էրդողանը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը գոհացուցիչ է։ Նախագահը նշել է, որ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանը տեսնել որպես Հարավային Կովկասում խաղաղության ճարտարապետ, և որ Անկարան նույնպես զգուշորեն շարունակում է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը»,-նշված է հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ երկու նախագահների քննարկման ընթացքում ընդգծվել է, որ Անկարան և Բաքուն կշարունակեն քայլեր ձեռնարկել տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման համար։  

Հաղորդվում է նաև, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ 

 

  • Կիսվել: