շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Թուրքիան հետևում է Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացին. Էրդողանը՝ Ալիևին

Թուրքիան հետևում է Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացին. Էրդողանը՝ Ալիևին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը խոսել է օկուպացված Արցախից: Այս մասին հայտնում է TRT-ն:

«Թուրքիան հետևում է Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացին և հավանություն է տալիս «օկուպացիայից ազատագրված ադրբեջանական հողերի» (չակերտները՝ խմբ.) վերականգնման աշխատանքներին»,- ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ երեկ Ալիևը, Էրդողանի հրավերով, մեկնել էր Անկարա, որտեղ քննարկվել են տարածաշրջանային հարցեր

  • Կիսվել: