հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը հարևաններ են, և նոր էջ է բացվում հարաբերությունների կարգավորման և ավելի զարգացման համար․ թուրք պատգամավոր

Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը հարևաններ են, և նոր էջ է բացվում հարաբերությունների կարգավորման և ավելի զարգացման համար․ թուրք պատգամավոր

Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը հարևաններ են, և նոր էջ է բացվում հարաբերությունների կարգավորման և ավելի զարգացման համար, այսօր Երևանում հայտարարեց Թուրքիան ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարին ներկայացնող պատվիրակ Ֆաթմա Աքսալը:

«Մենք քաջալերում ենք խաղաղության գործընթացի մեկնարկը Հայաստանի և Ադրբեջանի միջև, բոլորս էլ օգուտ կքաղենք խաղաղությունից», - ասաց նա՝ հավելելով, որ Թուրքիան էլ տնտեսական օգուտ է քաղելու:

Նա նաև հույս հայտնեց, որ հայ-թուրքական սահմանների բացումը շուտով տեղի կունենա:

Սեմինարին մասնակցում է պատվիրակ նաև Ադրբեջանից:

  • Կիսվել: