ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ․ Երևան

Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ․ Երևան

Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը ԼՂ հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ։

Այս մասին InfoPort-ի թղթակցի հարցմանն ի պատասխան ասաց Հայաստանի Առտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անրադառնալով նախօրեին Մինսկի խմբի համանախագահների և Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի Անկարայում կայացած հանդիպմանը։

Նշենք, որ ըստ թուրքակամ մամուլի այդ հանդիպման ժամանակ քննարկվել է արցախյան հիմնահարցը։ Այս փաստը դժգոհության ալիք է բարձրացրել հայաստանյան հասարակական-քաղաքական շրջանակներում։

Չավուշօղլուն մասնավորապես դարձյալ պնդել է, որ արցախյան հիմնահարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային անբողջականության սկզբունքի ներքո, և ՄԽ-ն պետք է ակտիվացնի իր ջանքերը այդ ուղղությամբ։   

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: