ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքական կողմը Երևանին հայտնել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է. ՀՀ ԱԳՆ

Թուրքական կողմը Երևանին հայտնել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը պատասխանել է ԶԼՄ-ների հարցին այն մասին, թե ինչ կարող է ասել այն մասին, որ թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը:

՛՛Իրապես, թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր: Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի՛՛,-ասել է Հունանյանը։

Ավելի վաղ Habertürk հեռուստաալիքը ՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին հայտնել էր, որ Թուրքիան և Հայաստանը բանակցությունների ընթացքում որոշում են կայացրել վերացնել ուղիղ բեռնատար ավիափոխադրումների խոչընդոտները։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: