չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Թուրքական կայքն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը

Թուրքական կայքն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը

Թուրքական «Sondakika» լրատվամիջոցը Թուրքիայի նկատմամբ Հայաստանի ու Հունաստանի պահվածքը համեմատող հոդված է հրապարակել, գրում է ermenihaber-ը։ Անդրադարձ է կատարվել Արևելյան տնտեսական համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը.

«Հույս ունենք` Ռուսաստանի աջակցությամբ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ»:

Թուրքիայի վերաբերյալ Փաշինյանի վերոհիշյալ հայտարարությունը թուրքական կայքը դիտարկել է թուրք-հունական հարաբերությունների լարվածության համատեքստում, մասնավորապես, նշելով.
 

«Թուրքիայի ու Հունաստանի միջև առկա լարվածությանն ուշադրությամբ հետևում է նաև միջազգային հանրությունը: Թուրքիայի ազդեցությունն  Էգեյան տարածաշրջանում և Թուրքիայի միջնորդական դերը ռուս-ուկրաինական պատերազմում Հայաստանին էլ են գործողությունների մղել: Վկա՝ Փաշինյանի հայտարարությունը»։

Հրապարակման մեջ տեղեկատվություն է տրամադրվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ 2021-ից ի վեր: Հիշեցվում են Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի միջև կայացած հանդիպումներն ու դրանց ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները։

  • Կիսվել: