Թուրքական դատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանության հարցում կառավարության մոտեցումները քննադատած փաստաբաններին
Թուրքական դատարանն արդարացրել է Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի 11 ղեկավարների այն մեղադրանքները, որոնք առաջադրվել են 2021-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայտարարության առնչությամբ։ Այս մասին հայտնել է Լրատվամիջոցների և իրավական հետազոտությունների ասոցիացիան, տեղեկացնում է Turkish Minut-ը:
Նշվում է, որ գործը վերաբերում է Փաստաբանների ասոցիացիայի նախկին նախագահ Նահիտ Էրենին, փոխնախագահ Մեհդի Օզդեմիրին և գործադիր խորհրդի ինը անդամներին, որոնք մեղադրվում են «թուրքական ազգին և պետությանը վիրավորելու» համար՝ 2021 թվականի ապրիլի 24-ին «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հայտարարության հրապարակման համար։
Այս որոշման շնորհիվ 2017-2022 թվականներին Փաստաբանների միության ղեկավարների դեմ հարուցված բոլոր վեց գործերն ավարտվել են արդարացումով։
2021 թվականին հրապարակված հայտարարության մեջ Փաստաբանների ասոցիացիան կոչ է արել ճանաչել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան իշխանությունների կողմից հայերի դեմ իրականացված զանգվածային վայրագությունները։ Հայտարարության մեջ քննադատվել է նաև խնդրի վերաբերյալ թուրքական պետության մոտեցումը. «Ամեն տարի ապրիլի 24-ին թուրքական կառավարությունն ու բյուրոկրատիան արձագանքում են տագնապալի լարվածությամբ՝ անտեսելով մեծ աղետի խավարը և պայքար մղելով ճշմարտության դեմ: Այսօր մեր պարտքն է լույս սփռել խավարի վրա, առերեսվել ճշմարտության հետ, որքան էլ դա ցավալի լինի, և մի փոքր խաղաղություն բերել այս աղետի հետևանքով զոհվածների հոգիներին»։