կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
TRIPP-ը Հայաստանի տարածքային ամբողջականության, իրավազորության և ապաշրջափակման ամենաուժեղ խորհրդանիշն է. Փաշինյան

TRIPP-ը Հայաստանի տարածքային ամբողջականության, իրավազորության և ապաշրջափակման ամենաուժեղ խորհրդանիշն է. Փաշինյան

Ախալքալաք-Կարս երկաթուղու բացմամբ մենք հաղթահարեցինք Հայաստանի ապաշրջափակման առաջին փուլը, և այժմ մենք ունենք երկաթուղային կապ դեպի Արևելք և Արևմուտք: Այս մասին այսօր Գյումրիում հանրահավաքի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Սա առաջին, բայց ոչ լիարժեք փուլն է։ Առջևում մեզ մեծ իրադարձություններ են սպասվում, առջևում TRIPP նախագծի իրականացումն է, կապաշրջափակվի Մեղրիով անցնող երկաթուղին։ TRIPP-ը կսկսի գործել տարածքային ամբողջականության, իրավազորության, սահմանների անխախտելիության սկզբունքների հիման վրա։

Բոլոր նրանք, ովքեր մեզ մեղադրում էին միջանցքներ հանձնելու և Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը խախտելու մեջ, ֆիասկո ապրեցին։ TRIPP-ը Հայաստանի տարածքային ամբողջականության, իրավազորության և ապաշրջափակման ամենաուժեղ խորհրդանիշն է։ Սյունիքը դարձել է խաղաղության խաչմերուկ»։

Փաշինյանի խոսքով՝ր մեծ իրադարձություններ են սպասվում նաև Շիրակի մարզին։

«Մենք պատրաստվում ենք Ախուրիկ-Աքյաքա երկաթուղու բացմանը։ Բացի դրանից, միջազգային ներդրողները շարունակել են Հայաստանում կառուցել Արևելք-Արևմուտք նոր մայրուղին, որը կանցնի Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերով, և երկաթուղուն զուգահեռ մենք մոտ ժամանակներս կսկսենք ավտոճանապարհ կառուցել։ Այն կդառնա ամենակարճ ճանապարհը, որը Կենտրոնական Ասիան կկապի Արևմուտքի հետ։ Սրանք դարակազմիկ իրադարձություններ են, որոնք հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումներ կներգրավեն»,-նշել է վարչապետը՝ ընդդիմությանը դարձյալ կոչ անելով չփորձել Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ։

  • Կիսվել: