Թրամփը կիսվել է ամերիկացի խորհրդարանականի՝ Հայաստանի և Ադրբեջանի մասին հրապարակմամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի իր էջում կիսվել է հանրապետական Բայրոն Դոնալդսի՝ Հայաստանի և Ադրբեջանի մասին գրառմամբ։
«Սա ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ է՝ ՈՒԺԻ ՄԻՋՈՑՈՎ՝ գործողության մեջ, և արդյունքները անհերքելի են», - ասվում է Թրամփի գրառման մեջ։
Խորհրդարանականի գրառման հետ մեկտեղ տեղադրվել են տարբեր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի դրոշներ, ինչպես նաև երեք երկրների՝ առաջնորդների օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից մի կադր։


