հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Թրամփը հայտարարել է, որ վերջ է 7 պատերազմի, որոնցից մեկը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև

Թրամփը հայտարարել է, որ վերջ է 7 պատերազմի, որոնցից մեկը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի 80-րդ Գլխավոր ասամբլեայում, որտեղ հայտարարել է, որ ինքը վերջ է դրել յոթ պատերազմի, որոնցից մեկը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Նա նշել է, որ իր վարչակազմը կնքել է մեկը մյուսի հետևից պատմական համաձայնագրեր, դրանց թվում՝ Միացյալ Թագավորության, Եվրամիության, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Վիետնամի, Ինդոնեզիայի, Ֆիլիպինների, Մալայզիայի և շատ-շատ ուրիշների հետ։

«Նմանապես, ընդամենը յոթ ամսվա ընթացքում ես վերջ դրեցի յոթ անվերջ պատերազմների։ Նրանք ասում էին, թե դրանք անհնար է վերջ դնել: Ես վերջ դրեցի յոթ պատերազմների, և բոլոր դեպքերում դրանք դաժան պատերազմներ էին, որտեղ սպանվում էին անթիվ անհամար մարդկանց։ Կամբոջա և Թաիլանդ, Կոսովո և Սերբիա, Կոնգո և Ռուանդա՝ դա դաժան պատերազմ էր, Պակիստան և Հնդկաստան, Իսրայել և Իրան, Եգիպտոս և Եթովպիա, Հայաստան և Ադրբեջան։ Սա բոլորին էլ անդրադառնում էր։ Ոչ մի նախագահ կամ վարչապետ, կամ, առհասարակ, ոչ մի այլ երկիր երբեք նման բան չի արել»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: