Թրամփի հատուկ բանագնացը Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով պարբերաբար խորհրդակցում է Թուրքիայի հետ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարցերով կանոնավոր կերպով խորհրդակցում է Թուրքիայի հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի միջոցով։
Բացի դրանից՝ Ուիթքոֆը նաև ասել է, որ խորհրդակցություններ են անցկացվում ուկրաինական հարցերի շուրջ։
Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահի վարչակազմը «խրախուսում է» նման աշխատանքները։
«Այս շփումների արդյունքում «հաջողության բազմաթիվ օրինակներ կան»,-նշել է Թրամփի հատուկ բանագնացը:


