ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Տպավորված եմ այն օպերատիվությամբ, որով Պուտինը արձագանքում է հայկական կողմի խնդրանքներին. Փաշինյան

Տպավորված եմ այն օպերատիվությամբ, որով Պուտինը արձագանքում է հայկական կողմի խնդրանքներին. Փաշինյան

Վախենալը օգտակար դիրքորոշում չէ: Այս մասին Վլադիվոստոկում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ չի վախենում, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների ինտենսիվացման ֆոնին հնարավոր է սանկցիաների ենթարկվի Արևմուտքի կողմից։

Պետք է աշխատել, որպեսզի կառավարել այդ վտանգները:

«Իհարկե, մենք ևս մեծապես անհանգստացած ենք պարենային, էներգետիկ անվտանգության համար։ Մեզ մոտ էլ բարձր գնաճ  կա, որն ուղղակիորեն ազդում է սոցիալական վիճակի վրա մեր երկրում։ Բայց ընդհանուր առմամբ իրավիճակը կառավարելի է։ Խնդիրը կա, բայց ճգնաժամային իրավիճակ չկա: Եվ սա նաև Ռուսաստանի Դաշնության աջակցության շնորհիվ է»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշեց, որ տպավորված է այն օպերատիվությունից, թե ինչպես է Վլադիմիր Պուտինն արձագանքել հայկական կողմի խնդրանքներին, ինչը շատ կարևոր է հայ-ռուսական գործընկերության համատեքստում։

  • Կիսվել: