չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Թող ընդդիմության մտքով չանցնի, որ խուլիգանությամբ ու դրսից գյադեք բերելով՝ կարողանալու են Հայաստանի ներսում խուժանություն անել. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Թող ընդդիմության մտքով չանցնի, որ խուլիգանությամբ ու դրսից գյադեք բերելով՝ կարողանալու են Հայաստանի ներսում խուժանություն անել. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Այսօրվա տեղի ունեցածը հարձակում էր ԱԺ-ի վրա, ժողովրդավարության վրա, ՀՀ-ի անկախության վրա, բայց լավ է, որ ոչ մի ծեծկռտուք, բախում տեղի չի ունեցել։ Այս մասին հունիսի 12-ին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած իրադարություններին:

Նա, մասնավորապես, նշեց. «Հետաքրքիր է ժամանակագրությունը․ առաջին հարձակման կոչը համընկավ այն ժամանակ, երբ վարչապետն ասաց, որ երբ որ որոշենք ՀԱՊԿ-ից դուրս գալ, դուրս կգանք։

Թող ընդդիմության մտքով չանցնի, որ խուլիգանությամբ ու դրսից գյադեք բերելով՝ կարողանալու են Հայաստանի ներսում խուժանություն անել»։

Ըստ Սիմոնյանի՝ այս ամենի պատասխանատուն Գարեգին Բ-ն է։

«Այս ամենը Գարեգին Բ-ի պատասխանատվության ներքո է։ Սրա արձագանքը, պատասխանն օրենքի կողմից պետք է ստացվի։ Երբ պետական մարմինների վրա հարձակում ես կազմակերպում, պիտի պատասխան տաս։

Ինչ-որ Կանադայի քաղաքացի կարող է գալ, խաչը կախել վզին և մտնել յուրաքանչյուր շենք։ Կանադայի քաղաքացին պետք է հասկանա, որ այն մարդիկ, որոնց նրանք հույս են տալիս, քչանում են։

Քոչարյանենք թաքնվել են եկեղեցականի հետևում և արդեն ոգևորվածությունից գրոհում են ոստիկանությանը»,-հավելեց Ալեն Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: