չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Թող Երեւանը մշտապես ապրի նոր ձեռքբերումների ու լուսավոր ապագայի սպասումով. Վարդան Ղուկասյան

Թող Երեւանը մշտապես ապրի նոր ձեռքբերումների ու լուսավոր ապագայի սպասումով. Վարդան Ղուկասյան

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ուղերձը երեւանցիներին` Երևանի տոնի առիթով.

«Հայրաքաղաք Գյումրին սիրով և հպարտությամբ շնորհավորում է Հայաստանի մայրաքաղաք Երևանին` ծննդյան տոնի առիթով։
 
Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին։ Դարերի պատմություն ունեցող այս երկու քաղաքները միշտ եղել են հայության ուժի, ստեղծագործ մտքի և ամուր կամքի խորհրդանիշը։
Հայրաքաղաք Գյումրին միշտ ուրախ է տեսնել մայրաքաղաք Երևանի զարգացումը, նրա նոր շունչը, գեղեցկությունն ու մշակութային բաբախումը։ Թող մեր մայրաքաղաքը միշտ մնա հզոր ու լուսավոր, լինի Հայաստանի առաջընթացի, խաղաղության և համախմբման կենտրոնը։
 
Սիրելի' երեւանցիներ, թո'ղ ձեր ընտանիքներում լինի սեր ու բարգավաճում, իսկ քաղաքը՝ մշտապես ապրի նոր ձեռքբերումների ու լուսավոր ապագայի սպասումով»,– ասվում է ուղերձում։

  • Կիսվել: