կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Տո լավ, այ մարդ, ընձի բան մի սորվցրա, ես եղել եմ քո չափ, նոր եղել եմ էսքան. Գյումրեցի թոշակառուն՝ Փաշինյանին

Տո լավ, այ մարդ, ընձի բան մի սորվցրա, ես եղել եմ քո չափ, նոր եղել եմ էսքան. Գյումրեցի թոշակառուն՝ Փաշինյանին

«Թոշակներս քիչ կավելցնես, հնարավոր չէ ապրել։ 46 հազար դրամ էր, դարձել է 56 հազ դրամ է»,-Գյումրիում Նիկոլ Փաշինյանին դիմեց թոշակառուն

Նիկոլ Փաշինյանը սկսեց բացատրել, որ եթե քարտով առևտուր անի 10 հազար դրամ էլ կավելանա։

Թոշակառուն ասաց, որ չունի քարտ, չի անում անկանխիկ։

Նիկոլ Փաշինյանը փորձեց սովորեցնել, թե ինչպես օգտվել բանկային քարտից անկանխիկ գնում անելու համար։

«Տո լավ, այ մարդ, ընձի բան մի սորվցրա, ես եղել եմ քո չափ, նոր եղել եմ էսքան»,-հակադարձեց թոշակառուն։

Նա ասաց, որ սպառողական զամբյուղը 140 հազար դրամ է, ինքը ստանում է 56 հազար դրամ թոշակ։

«10 հազար թոշակն ավելացրիք, ապրանքը թանկացրիք 20 հազար դրամով»,-հակադարձեց թոշակառուն։

Փաշինյանը հայտարարեց, թե կյանքը փոխվում է և թոշակառուն էլ պետք է  փոխվի։

«Իմ փոխվելու ժամն անցել է»,-հակադարձեց ծերունին

Փաշինյանի խոսնակ նազելի Բղդասարյանը զեկուցեց, որ Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղը 61.700 դրամ է, իսկ Փաշինյանը փորձեց համոզել, որ թոշակառուի և իր կնոջ 46 հազար դրամ թոշակն արդեն նվազագույն սպառողական զամբյուղից 10.000 դր ավել է։

«Ով որ հաշվարկել է, թող գա իմ տունը ձրի ապրի, տեսնեմ կարող են ապրել»,- ասաց Թոշակառուն

Նա սաց որ ՌԴ-ում ապրող իր զավակներն են իրեն և կնոջը օգնում որ ապրեն։

«Երեխաներս դրսից ուղարկում են, օգնում են, թե չէ թոշակով հաց կմուրանք»,- ասաց Թոշակառուն։

  • Կիսվել: