շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՏԿԵՆ տեղակալի գլխավորությամբ տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի այս տարվա առաջին նիստը

ՏԿԵՆ տեղակալի գլխավորությամբ տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի այս տարվա առաջին նիստը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) 2024 թվականի առաջին նիստը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
 
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից էին ԱՃԹՆ-ի հինգերորդ ազգային զեկույցի կազմման տեխնիկական առաջադրանքի քննարկումը, ԲՇԽ-ի քաղաքացիական հասարակության խմբակցության՝ ԲՇԽ-ի նախագահին հասցեագրված դիմումի քննարկումը և այլ հարցեր։
 
Նիստի ընթացքում հաստատվեց ԲՇԽ-ի խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված գնահատող հանձնաժողովի կազմը, ընդունվեցին մի շարք որոշումներ, կողմերը հանդես եկան ոլորտային հարցերին վերաբերող մի շարք առաջարկներով, քննարկվեցին ԱՃԹՆ-ի ընթացիկ գործունեության հետ կապված այլ հարցեր, որոնց վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնեցին բազմաշահառու խմբի՝ կառավարության, ընդերքօգտագործող ընկերությունների և քաղաքացիական հասարակության խմբակցությունների անդամները:
 

  • Կիսվել: