չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՏԿԵ նախարարությունը հորդորում է մինչև օգոստոսի 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում

ՏԿԵ նախարարությունը հորդորում է մինչև օգոստոսի 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են.

«Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի ՕԳՈՍՏՈՍԻ 1-ից ձեր տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնը տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից:

Եթե ձեր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը աշխատում է կամ վերասարքավորված է սեղմված բնական, կամ հեղուկացված նավթային գազով աշխատող համակարգով, հորդորում ենք մինչև ՕԳՈՍՏՈՍԻ 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում։

Երևանում և մարզերում այս պահին գործում է 15 լիցենզավորված կազմակերպություն»:

  • Կիսվել: