շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Տղերք, էսօր կարևոր հարց է լուծվում. Բագրատ Սրբազանը` ոստիկաններին

Տղերք, էսօր կարևոր հարց է լուծվում. Բագրատ Սրբազանը` ոստիկաններին

Մեզ համար անակնկալ չէր, որ բռնապետական ռեժիմը մեր ճանապարհը պետք է փակեր։ Այս մասին Դեմիրճյան փողոցում ասաց Բագրատ Սրբազանը:

«Ես ոստիկանությանը չեմ մեղադրում, հակառակը, իրենց աշխատանքը գնահատում եմ։ Եվ էլի եմ ասում, այս շարժման նպատակն այն է, որ մարդկանց պատիվ ու արժանապատվություն վերադարձնենք։ Տղերք, էսօր կարևոր հարց է լուծվում։ Դուք երկար ժամանակ ունեք մտածելու, թե ինչպես է ձեր ղեկավարությունը ձեզ տրամադրում ժողովրդի դեմ։ Մի փոքր խումբ են իրենք, բայց էլի նույն վիճակում են, ինչ դուք։ Գտնվում ենք այս կարգերի՝ թուրքերի առջև ծնկած, բայց սեփական ժողովրդի վրա առյուծ կտրած իշխանությունների հրահանգների ներքո»,- ասաց նա։

  • Կիսվել: